Կրկնակի օսկարակիր, ամերիկացի դերասան Քևին Սփեյսիի հետ Հայաստանի ամերիկյան համալսարանում նախատեսված հանդիպումը չեղարկվել է, հայտնել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։
Նա հավելել է, որ ՀԱՀ-ում նախատեսված հանդիպումը չեղարկվել է «տարատեսակ ՀԿ-ների ճնշման ներքո»։ Ավետիսյանի խոսքով՝ հանդիպումը կկայանա նույն օրը՝ 15:00-ին, Կինոյի տանը։
Քևին Սփեյսին «Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է։ Փառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։