ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված միջոցառմանը, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Այցը նախատեսվում է հուլիսի 9-10-ը։ Միրզոյանը կմասնակցի նաև ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը։
Հունիսի 28-ին ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Հայաստանը Վաշինգտոնում կմասնակցի ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված միջոցառմանը։ ՌԴ ԱԳՆ-ն Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի և Ադրբեջանի հրավերը որակել էր որպես «Ռուսաստանի հետ համագործակցությունից բարեկամներին և հարևաններին պոկելու» ԱՄՆ-ի փորձ։