ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ-ի Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը կբռնագրավվի և ամենաբարձր շուկայական արժեքով կվաճառվի, հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Դատախազությունն ԱՄՆ իրավասու մարմնի հետ բանակցում է առանձնատան վաճառքի գումարի գերակշիռ մասը ՀՀ վերադարձնելու հարցի շուրջ։
Նշվում է, որ 2024 թվականի հունիսի 14-ին Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններն ԱՄՆ շրջանային դատարան էին ներկայացրել գույքի բռնագրավման կապակցությամբ համաձայնություն ձեռք բերելու խնդրանք, որը դատարանի կողմից վարույթ էր ընդունվել: Դատարանի հունիսի 30-ին որոշմամբ՝ համաձայնությունը հաստատվել էր:
Դեկտեմբերին Գլխավոր դատախազությունը հայտնել էր ՊԵԿ նախկին նախագահի որդիների կողմից 1,5 մլրդ դրամի, 97 մլն դոլարի ու 2 մլն եվրոյի չափով փողերի լվացման մասին։