Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը Հայաստան այցի շրջանակում արցախցի կանանց հետ ժենգյալով հաց է պատրաստել, հայտնել է «Արմենպրես»-ը։
Փաուերը Երևանում այցելել է Արցախից Հայաստան տեղափոխված սննդի կետ՝ «Թեյսթ օֆ Արցախ», որն աջակցություն է ստացել ԱՄՆ ՄԶԳ-ից:
Ըստ լրատվականի՝ արցախցի կանայք Փաուերին ծանոթացրել են ժենգյալով հացի պատրաստմանը, ապա միասին պատրաստել են արցախյան ավանդական այդ ուտեստը: Փաուերը ժենգյալով հաց պատրաստելուց հետո հանդիպել ու զրուցել է ԼՂ-ից տեղահանվածներին:
«Թեյսթ օֆ Արցախ»-ն ստեղծվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո: Շուրջ 3 տարի է, ինչ տեղափոխվել են Երևան: Այս պահին ընկերության աշխատակիցների մեծ մասը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք են։