Զանգեզուրի կենսոլորտային համալիրում տեսախցիկները ֆիքսել են ընձառյուծի, հայտնում է ՊՈԱԿ-ի մամուլի ծառայությունը։
Ընձառյուծը նկատվել է «Արևիք» ազգային պարկում, որտեղ կովկասյան ընձառյուծի պահպանման ծրագրի շրջանակում Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF Armenia) հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ մշտադիտարկում է իրականացվում։
«Կովկասյան ընձառյուծը գրանցված է Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում և գնահատվում է որպես «կրիտիկական»,- հիշեցրել է կազմակերպությունը։
Ընդհանուր առմամբ՝ աշխարհում կա կովկասյան ընձառյուծի մոտ 870–1300 տեսակ, որից 3–4–ը՝ Լեռնային Ղարաբաղում, 10–13–ը՝ Հայաստանում, և 5–ից պակաս՝ Վրաստանում և Թուրքիայում։ Հայաստանում տեսախցիկները կովկասյան ընձառյուծի առաջին անգամ ֆիքսել են 2018 թվականին՝ «Խոսրովի անտառ» արգելոցում։