ԵՄ-ն որոշել է դադարեցնել Վրաստանի պաշտպանության նախարարությանը 30 միլիոն եվրոյի չափով օգնությունը, հայտարարել է Թբիլիսիում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին, հաղորդել է «Ինտերֆաքսը»։
Նրա խոսքով՝ վրացական հասարակությունից է կախված, թե որքան արագ Վրաստանը կարող է դառնալ Եվրամիության անդամ։
Մինչ այս ԱՄՆ-ն հետաձգել էր Վրաստանում նախատեսված Noble Partner համատեղ զորավարժությունները։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեքշաբթի օրը մեղադրել էր Վրաստանի կառավարությանը հակաեվրոպական և հակաարևմտյան հռետորաբանության մեջ։
Վրաստանը ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ ունի, սակայն այս գործընթացը դադարեցվել է, երբ երկրի խորհրդարանը հաստատել էր «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։