«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը նախատեսում է սեպտեմբերի 2-ից վերսկսել իշխանափոխության պահանջով հանրահավաքներն ու բողոքի ակցիաները, հայտնել է «Ժողովուրդ»-ը։
Ըստ թերթի՝ Գալստանյանն այս օրերին շարժման ձևաչափի և անելիքների հետ կապված հարցեր քննարկելու նպատակով քաղաքական տարբեր ուժերի և այլ ոլորտների ներկայացուցիչների հետ ակտիվ հանդիպումներ է անցկացնում, քննարկումներ ծավալում։
Օրաթերթի փոխանցմամբ՝ նա իր մտերիմների և քաղաքական ուժերի հետ հանդիպումների ժամանակ հայտարարել է, որ չի սպասելու 2026 թվականի հերթական ընտրություններին։ Սրբազանի խոսքով՝ իրավիճակն ավելի է բարդանում, իշխանություններն առանց երկմտելու նոր տարածքներ են հանձնում, երկրի սահմանները գնալով փոքրանում են, հետևաբար` հերթական ընտրություններին սպասելը կարող է աղետալի լինել Հայաստանի համար։
Շարժման առաջնորդը, ըստ թերթի, հայտարարել է, որ ամեն ինչ անելու է ճնշման ներքո իշխանություններին արտահերթ ընտրությունների տանելու համար։