Օգոստոսի 10-ին և 11-ին Երևանի «Հաղթանակ զբոսայգում» կանցկացվի «Տարազֆեստ» քաղաքային զբոսաշրջային 6-րդ փառատոնը։
Փառատոնին կմասնակցեն ՀՀ մարզերի, Երևանի և Արցախից բռնի տեղահանված արհեստագործ վարպետներ, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնները, Հայաստանի թանգարանները, հայկական արտադրանքը ներկայացնող ընկերությունները։
Փառատոնը կներառի ցուցահանդես-վաճառք, ազգային հագուստի ցուցադրություն՝ ժամանակակից մեկնաբանությամբ, երիտասարդ դիզայներների հավաքածուներ, ազգային խաղեր և կրթական ծրագրեր։ Միջոցառմանը կներկայացվեն նաև «Տերյան մշակութային կենտրոն»-ի, տեղացի և միջազգային հայ դիզայներների տարազային և հայկական զարդանախշերի ու գորգանախշերի բաղադրիչ պարունակող հագուստների անհատական հավաքածուները։
2023թ․ օգոստոսի 12-ին «Տարազֆեստ» փառատոնն անցկացվել է «Մերգերյան Կարպետ» մշակութային համալիրում։