Ռուսական կողմը ափսոսանք է հայտնել Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Անդրադառնալով անվտանգության ոլորտին՝ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ և հանդիսանում է բազմաթիվ երկկողմ պայմանագրերի կողմ՝ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում»,- նշել է նա։
Գալուզինը հավելել է, որ Հայաստանը կառուցողական մոտեցում չի ցուցաբերել մտահոգությունները քննարկելու համար։
«Երևանի մտահոգությունները քննարկելու կառուցողական մոտեցման փոխարեն, ցավոք, նրանք այլ ուղի ընտրեցին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը։
Հուլիսի 8-ին հայտնել էինք, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում կմասնակցի ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված միջոցառմանը։