Հակակոռուպցիոն դատարանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգել է 3 ամսով։ Դատավոր Վահե Դոլմազյանը նրա խափանման միջոց կալանքը թողել է անփոփոխ։
Դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունն Աշոտյանի նկատմամբ տնային կալանք, 40 մլն դրամ գրավ կիրառել՝ հաշվի առնելով երաշխավորությունները: Նրա համար երաշխավորել էին ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը և ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը:
2022 թվականի նոյեմբերի 16-ին Աշոտյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման համար։ Նրան կալանավորել էին 2023 թվականի հունիսի 16-ին։ Իրավապահները որպես կալանավորման պատճառ նշել էին խափանման միջոցի խախտումը՝ վայրից չհեռանալու մասին ստորագրությունը։