Հայաստանի առանձին շրջաններում հուլիսի 12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ` 19-24 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանի առանձին հատվածներում հուլիսի 12-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 35-37 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 27-29 աստիճան։ Գիշերը կդիտվի 20-22 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 26-31 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 24-28 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 32-34 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 25-29 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 26-30 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 30-34 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 23-26 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 30-35 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 36-38 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 36-38 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 25-27 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 35-37 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 33-35 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 27-29 աստիճան տաքություն։
Արցախում հուլիսի 12-ին կանխատեսվում է ամպամած, առանց տեղումների եղանակ, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 29 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 20 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ մինչև 3․9 մ/վրկ արագությամբ: