Վերջին մեկ տարվա ընթացքում Ֆրանսիայի իշխանությունները շուրջ 5000 անօթևան ներգաղթյալի են դուրս բերել Փարիզից՝ կապված առաջիկա ամառային Օլիմպիական խաղերի հետ։ Այս մասին հայտնում է «Правил жизни»-ն՝ հղում անելով The New York Times-ին։
Իշխանությունները նշում են, որ այն կամավոր ծրագիր է, որը պետք է լուծի Փարիզում զբոսաշրջիկների համար բնակարանների պակասի խնդիրը։ Բայց, ըստ թերթի, իշխանությունները նպատակը մայրաքաղաքի փողոցներում անօթևանների թիվը նվազեցնելն է։
Տեղափոխվածների մեծ մասը տղամարդիկ են։ Քաղաքային իշխանությունները նրանց հորդորել են ավտոբուսներով գնալ Ֆրանսիայի այլ քաղաքներ, օրինակ՝ Լիոն կամ Մարսել։ Անօթևաններից մեկի խոսքով՝ իրենց խոստացել են բնակարանային և սոցիալական օգնություն։
Նոր քաղաքներ ժամանելուց հետո անօթևանները մինչև երեք շաբաթ անցկացնում են տեղական ապաստարաններում, այնուհետև ստուգվում են երկարաժամկետ բնակարան ստանալու համար: Սակայն, ըստ թերթի, դա տեղի է ունենում միայն ապաստարանի բնակիչների մոտ 60%-ի հետ։