Թեհրանում հայ-քրիստոնեական կազմակերպության ներկայացուցիչ Արա Շավերդյանը և Իրանի խորհրդարանում Սպահանում և Հարավային Իրանում հայ-քրիստոնեական կազմակերպության ներկայացուցիչ Մանսուրյանը շնորհավորել են Մասուդ Փեզեշքյանին Իրանի Իսլամական Հանրապետության 9-րդ նախագահ ընտրվելու կապակցությամբ, տեղեկացնում է իրանական Mehr գործակալությունը։
«Կառավարության պաշտոնյաների փոխգործակցությունն ու սիներգիան երկրի ժողովրդին կբերի վարդագույն ու լուսավոր ապագայի»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հուլիսի 6-ին ձայների հաշվարկից հետո հայտնի էր դարձել, որ Իրանի նախագահական ընտրություններում հաղթել է Առողջապահության նախկին նախարար և ռեֆորմիստ Մասուդ Փեզեշքիանը։ Նա ստացել էր 16,4 միլիոն իրանցիների աջակցությունը։ Նրա մրցակից, պահպանողական Սայիդ Ջալիլին հավաքել էր 13,5 միլիոն ձայն։
Հունիսի 28-ին Իրանում սկսվել էին նախագահական արտահերթ ընտրությունները։ Ռեֆորմիստը հաղթել էր նաև ընտրությունների առաջին փուլում՝ հավաքելով 10,4 միլիոն ձայն՝ Ջալիլիի 9,4 միլիոնի դիմաց։ Սակայն հետո նա չէր կարողացել ստանալ ընտրողների ավելի քան 50%-ի աջակցությունը։ Քվեարկությունը նշանակվել էր մայիսի 19-ին՝ ավիավթարի հետևանքով այս պաշտոնն զբաղեցնող Էբրահիմ Ռայիսիի մահից հետո։