Ջազմեն Լևոն Մալխասյանն իր Malkhas Jazz Band խմբի հետ հուլիսի 19-ին ելույթ կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահի տանիքում։
Խմբի կազմում են կոնտրաբաս Նիկողայոս Վարդանյանը, ինչպես նաև թմբկահար և վոկալիստ Արամ Գևորգյանը։
«Սպասվում է անմոռանալի երեկո` ջազ, գինի, չքնաղ տեսարան և տաղանդավոր երաժիշտների աստղաբույլ»,- ասվում է համերգի նկարագրության մեջ:
Համերգը կմեկնարկի ժամը 21: 00-ին: Տոմսերի արժեքը՝ 20 000 դրամ: