Օգոստոսի 23-25-ը Երևանում կանցկացվի գարեջրի փառատոն։ Եռօրյա փառատոնը տեղի կունենա Զաքյան փողոցում։
«Փառատոնն ստեղծվել է Հայաստանի գարեջրագործական մշակույթին ծանոթացնելու, ինչպես հմուտ, այնպես էլ շուկա նոր մուտք գործող գարեջրագործներին հարթակ տրամադրելու և իրադարձային զբոսաշրջությունը զարգացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըմպելիքի հետ մեկտեղ՝ այցելուները կհամտեսեն գարեջրի խորտիկներ, կմասնակցեն մրցանակներով խաղերին, ինչպես նաև կհանգստանան հատուկ տարածքում։ Փառատոնի օրերը կուղեկցվեն տարբեր խմբերի և կատարողների ելույթներով։ Փառատոնը բաց կլինի 16:00-22:30-ն: