Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց Մ16 տարեկանների հավաքականը 71:63 հաշվով հաղթել է Ադրբեջանի հավաքականին և դարձել Տիրանայում անցկացվող Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։
Հայաստանի հավաքականը ելույթներ է ունեցել առաջնության C դիվիզիոնում և մրցակցի նկատմամբ հաղթանակ տարել երրորդ տեղի համար պայքարում։
Ֆեդերացիայից նշում են, որ հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դավիթ Կակոյանն էր: Նա վաստակել է 7 միավոր, 10 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 5 արդյունավետ փոխանցում: Ընտրանու կազմում ամենաշատ միավորները վաստակել է Ռաֆայել Մասումյանը: Նա հավաքել է 20 միավոր: