«Հանրապետական» կուսակցությունը Դոնալդ Թրամփին պաշտոնապես առաջադրել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, հայտնում է «Տասս»-ը։
Հանրապետականների ազգային համագումարը տեղի է ունենում Միլուոկիում՝ հուլիսի 15-18-ը։ Սպասվում է, որ Թրամփը երկուշաբթի հանդես կգա ելույթով։
Թրամփը հայտարարել է, որ փոխնախագահի թեկնածու է ընտրել Օհայոյի հանրապետական սենատոր Ջեյմս Դևիդ Վենսին։
«Բազմաթիվ այլ [հավակնորդների] անհավատալի տաղանդների մասին երկար մտածելուց հետո որոշեցի, որ ԱՄՆ փոխնախագահի պաշտոնն զբաղեցնելու համար ամենահամապատասխան մարդն Օհայոյի մեծ նահանգի սենատոր Ջեյմս Դեյվիդ Վենսն է»,- նշել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի բկատմամբ հուլիսի 13-ին՝ Փենսիլվանիայում իր նախընտրական ելույթի ժամանակ, մահափորձ էր տեղի ունեցել։ Կրակոցների արդյունքում գնդակներից մեկը դիպել էր Թրամփի ականջին, միջոցառման երկու մասնակից վիրավորվել էր, մեկը՝ զոհվել։ Իրավապահնարի կարծիքով՝ հարձակումն իրականացրել է 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը։ Կասկածյալին սպանել են Գաղտնի ծառայության գործակալները։