25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն հուլիսի 16-ին պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ, հայտնում է Chempionat.com-ը։
Մբապեն պաշտոնապես դարձել է «Ռեալի» ֆուտբոլիստ։
Կիլիանի վերջին ակումբը ֆրանսիական ՊՍԺ-ն էր։ Նախորդ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 48 հանդիպում, դարձել 44 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:
Հունիսի 4-ին «Ռեալը» հայտարարել էր Մբապեի տեղափոխության մասին։ Հունիսի 17-ին Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի 1-ին տուրի Ֆրանսիա-Ավստրիա խաղի վերջնամասում Մբապեն կոտրել էր քիթը։ Ֆուտբոլիստին հաջողվել էր խուսափել վիրահատությունից՝ հատուկ դիմակ կրելու պայմանով։