Ընտրողների իրավունքների պաշտպանության «Ձայն» շարժման համանախագահ Գրիգորի Մելքոնյանցին Ռուսաստանում անցանկալի կազմակերպության հետ համագործակցության համար քրեական գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել, հայտնել է RusNews-ը։
Մելքոնյանցը մոտ մեկ տարի է գտնվում է նախնական կալանքի տակ։ Քննիչների տվյալներով՝ շարժումը 2021 թվականին անցանկալի ճանաչված և Ռուսաստանում արգելված ընտրական մոնիթորինգի կազմակերպությունների ENEMO եվրոպական ցանցի մաս էր կազմում։
ENEMO-ն «անցանկալի» հայտարարելուց անմիջապես հետո շարժումը հանդես է եկել բացատրությամբ, որ որևէ կերպ չի փոխազդում նրա հետ, և «Ձայն» համանուն ասոցիացիան, որը լուծարվել էր դեռևս 2020 թվականին, կապեր ուներ ENEMO-ի հետ։
Մելքոնյանցը բերման էր ենթարկվել, ապա կալանավորվել անցյալ տարվա օգոստոսին։ Ըստ հոդվածի՝ նրան կարող է սպառնալ մինչև չորս տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ։ Շարժումը Մելքոնյանցի ձերբակալությունը համարում է իշխանությունների վրեժը՝ Ռուսաստանի ընտրություններում կեղծիքների բացահայտման գործում նրա գործունեության համար։
Շարժումը 2021 թվականին Արդարադատության նախարարության կողմից ներառվել է, այսպես կոչված, օտարերկրյա գործակալների ցանկում։
Անցանկալի կազմակերպությունների մասին օրենքը, ըստ որի նրանց արգելվում է գործել Ռուսաստանում, երկրում գործում է 2015 թվականից։ Ցանկացած հասարակական կազմակերպություն, որը գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի կարծիքով «վտանգ է ներկայացնում պետության անվտանգությանը և սահմանադրական կարգի հիմքերին», կարող է համարվել անցանկալի։ Նման կազմակերպությունների թվում իշխանություններն արդեն ներառել են ավելի քան 170 արտասահմանյան հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների։