Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին, հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագության՝ ՄԹ-ում նախատեսված են երկկողմ հանդիպումներ մի շարք միջազգային գործընկերների հետ: Նա այնտեղ է մեկնել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։ Գագաթնաժողովը կտևի հուլիսի 17-20-ը։
Հուլիսի 15-ին վարչապետի խոսնակը հայտնել էր, որ Փաշինյանը հուլիսի 15-ից օգոստոսի 12-ն արձակուրդում կլինի, որը կընդհատվի Լոնդոնում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովով։ «Արձակուրդի մեծ մասը վարչապետը կանցկացնի Հայաստանում, որտեղ մինչև օգոստոսի 12-ը նախատեսվում են որոշ աշխատանքային այցեր, մասնավորապես՝ Տավուշի և Արմավիրի մարզեր»,- գրել էր Բաղդասարյանը։