ԿԳՄՍ նախարարը չի մեկնաբանել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի հայտարարությունն այն մասին, որ «Հայ թատերական ընկերության» գրադարանային և ֆոտոարխիվը ոչնչացվում է։ Նա այսպես պատասխանեց Armenia Today-ի հարցին, թե ի՞նչ տեղեկություն ունի նախարարությունը Դեմոյանի ահազանգի մասին ու ի՞նչ միջոցներ են ձեռնարկում։
«Պետք է անկեղծ ասեմ, որ որևէ տեղեկություն չունեմ Ձեր նշած հարցի մասին։ Կփորձենք հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել։ Նախարարությունը ոչ միայն պատրաստակամ է գադարանային ֆոնդերի պահպանման ու զարգացման հարցում, այլ բոլորովին վերջերս, ԱԺ վերջին քառօրյայում, մեր վերջին օրենսդրական նախաձեռնություններից մեկը հենց գրադարանների օրենքի փոփոխությունն էր, որով նոր հնարավորություններ ենք բացել գրադարանների հետագա զարգացման համար և բազմաթիվ նոր հնարավորություններ ենք ներդրել օրենքում, ինչպես, օրինակ, էլեկտրոնային գրադարանների հասկացությունն է, ժամանակակից տեխնոլոգիան զարգացման նոր ձևաչափերի հնարավորության ընձեռումն է»,- ասաց նախարարը։
Դեմոյանը հուլիսի 16-ին Անդրեասյանին կոչ էր արել պարզաբանել «Հայ թատերական ընկերության» գրադարանի և ֆոտոարխիվի ոչնչացման հանգամանքները։