Մագդալենա Գրոնոն Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ է նշանակվել, նա այդ պաշտոնում կփոխարինի Տոյվո Կլաարին, X-ում հայտնել է ԵՄ-ում Չեխիայի մշտական ներկայացուցչությունը։
«Քաղաքականության և անվտանգության կոմիտեն հաստատել է Մագդալենա Գրոնոյի նշանակումը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում»,- ասված է հայտարարության մեջ։
Կլաարը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ էր նշանակվել 2021-ի նոյեմբերին։ Նա ակտիվ ներգրավված էր հայ-ադրբեջանական գործընթացներում։