ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան «Հետք»-ին հաստատել է տեղեկությունը, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչ է աշխատելու Հայաստանի պաշտպանության նախարարությունում և այդ մասին որոշումն արդեն կա։
«Լուրը հաստատում եմ։ Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև պաշտպանա-քաղաքացիական ու անվտանգային համագործակցության խորացումը։ Սա ևս մատնանշում է հայ-ամերիկյան հարաբերություններում նոր՝ ռազմավարական գործընկերության փուլ թևակոխելու պատմական փաստը»,- հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը։
Armenia Today-ը հարցում է ուղարկել ՀՀ ՊՆ-ին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը՝ պարզելու ամերիկյան բանակի ներկայացուցչի աշխատանքի բնույթը։
Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ազդարարվել էր «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։
Հուլիսի 6-ին հայտնել էինք, որ Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հուլիսի 15-24-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։