Կառավարությունը «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության հանրահռչակման համար 15,7 միլիոն ՀՀ դրամ (40 000 ԱՄՆ դոլար) գումար կհատկացնի։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
Անահիտ աստվածուհու կիսանդրին 6 ամսով կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում։ 2024 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում կիրականացվի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով մեծածավալ միջազգային ցուցադրությունը։