Ադրբեջանը հայտարարել է Լոնդոնում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարվելու մասին, նշել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Ըստ նրա՝ հանդիպման անցկացման նախաձեռնությամբ հանդես է եկել Մեծ Բրիտանիան։
Նա նշել է, որ «թեև Հայաստանը տարբեր հարթակներում խոսում է խաղաղության մասին, սակայն միջազգային հանրության կողմից միանգամայն անընդունելի է հրաժարվել հանդիպումից, որը ծառայում է խաղաղության օրակարգի առաջխաղացմանը»։
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունն Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հորդորել է սպասել պաշտոնական հայտարարության։
Հուլիսի 17-ին Փաշինյանը ժամանել էր Լոնդոն, որտեղ մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովի բացման արարողությանը։