Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակիչները հուլիսի 18-ին կառավարության շենքի մոտ ակցիա են իրականացրել՝ պահանջելով վերաբացել քաղաքի անձնագրային բաժանմունքը, որն օպտիմալացման արդյունքում փակվել է ու տեղափոխվել Հրազդան։
«Մենք պահանջում ենք անձնագրային բաժանմունքը կրկին տեղափոխել Չարենցավան, որը 40 հազար բնակչություն ունեցող խոշորացված համայնք է։ Հիմա ահավոր վիճակ է ստեղծվել։ Հրազդանի 70 հազար, Ծաղկաձորի ավելի քան 20 հազար և Չարենցավանի 40 հազար բնակչությանն այսօր միայն այդ մեկ անձնագրային բաժանմունքն է սպասարկում։ Առավոտյան ժամը 6։00-ից հերթեր են գոյանում, ամեն անգամ Հրազդան գնալ-գալը խնդիր է նաև ֆինանսական տեսանկյունից»,- լրագրողներին հայտնել է Չարենցավանի բնակիչ Գևորգ Հակոբյանը։
Նա հայտնել է, որ անձնագրային բաժանմունքը վերաբացելու պահանջով ավելի քան 8000 ստորագրություն են հավաքել։
«Ստորագրությունների մի օրինակը մուտքագրելու ենք կառավարություն, մյուսը տանելու ենք ՀՀ ներքին գործերի նախարարություն»,- ասել է Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։