Պեկինի և Երևանի միջև ապրանքաշրջանառության ծավալը թարմացրել է պատմական ռեկորդը, հայտարարել է Հայաստանում Չինաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը։ Նա պարզաբանել է, որ Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը 2024 թվականի հինգ ամսում գերազանցել է 1,2 միլիարդ դոլարը՝ մեկ տարվա ընթացքում աճելով 54 տոկոսով։
Գործերի ժամանակավոր հավատարմատարը հույս է հայտնել, որ Հայաստանն ակտիվորեն կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ), որի նախագահությունը 2025 թվականին կանցնի Չինաստանին։
Նա հավելել է, որ այսկերպ Հայաստանը նշանակալի ներդրում կունենա տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում։
2023 թվականի դեկտեմբերի 14-ին Հայաստանում Չինաստանի այն ժամանակվա դեսպան Ֆան Յոնգն Armenia Today-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ Հայաստանի վիճակագրության համաձայն՝ Չինաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը 2022թ․ կազմել է 1,758 միլիարդ դոլար, ինչը 39,4 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի և բարձրացնում է երկկողմ առևտրի մակարդակը նոր մակարդակի։ 2023թ․ առաջին երեք եռամսյակում երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 1,567 մլրդ դոլար՝ տարեկան կտրվածքով ավելանալով 29,8%-ով և կազմելով Հայաստանի արտաքին առևտրի 11,5%-ը։
Մանրամասները՝ տեսանյութում։