Հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, հայտնել են ՀՀ ՊՆ-ից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության բնագավառում համագործակցությունը։
«Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը»,- հավելել են ՊՆ-ից։