Երևան քաղաքից 16 կմ հարավ երկաշարժ է գրանցվել, որը զգացել են Երևան քաղաքում և Արարատի մարզում, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ ծառայության տվյալների՝ երկրաշարժը տեղի է ունեցել հուլիսի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 19։40-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15:40-ին), Երևան քաղաքից 16 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ՝ 2.7 մագնիտուդով։ Այն Երևան քաղաքում զգացվել է 3-4 բալ և Արարատի մարզում՝ 2-4 բալ ուժգնությամբ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: