Մոսկվայում և Մոսկվայի մարզում ուրբաթ օրն ամպրոպի պատճառով վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել, հայտել է Հիդրոմետկենտրոնը, տեղեկանում ենք BFM-ից։
Ըստ կայքի՝ փորձագետները բնական աղետի հետևանքով վնասները հավանական են համարում։ Մինչև ուրբաթ օրվա վերջը մայրաքաղաքի շրջանում սպասվում են անձրևներ, ամպրոպներ և քամիներ՝ վայրկյանում 15 մետր արագությամբ, նշել է RIA Novosti-ն։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ ուրբաթ օրը Մոսկվայում և տարածաշրջանում կարող է տեղալ ամսական տեղումների մեկ քառորդը։ Որոշ շրջաններում սպասվում են մինչև 15-20 միլիմետր տեղումներ, ասել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։