Եվրախորհրդարանի անդամները Ուրսուլա ֆոն դեր Լայենին վերընտրել են Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում, հայտնում է Interfax-ը։
Սա Լայենի երկրորդ հնգամյա ժամկետն է այդ պաշտոնում։
Գաղտնի քվեարկության արդյունքում Լայենի օգտին քվեարկել է 401 եվրապատգամավոր, դեմ՝ 284 պատգամավոր, 15-ը ձեռնպահ է մնացել: 7 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։