Սյունիքի մարզի հանգստի գոտիներից մեկում քաղաքացիների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ, հայտնում է Shamshyan.com-ը։ Դեպքի առթիվ ձերբակալվել է 4 անձ՝ Գոհար Ս․-ն, Սամվել Ն․-ն, Ռուբեն Կ․-ն և Էրիկ Ն․-ն։
Կայքի տեղեկություններով՝ հուլիսի 17-ին Կապան քաղաքի «Ջաղաց» հանգստի գոտում հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի է ունեցել 10 քաղաքացու միջև, որի ընթացքում Գոհար Ս․-ն, սեղանի վրայից վերցնելով խոհանոցային դանակը, հարվածել է Մանվել Հ․-ի, Գուրգեն Հ․-ի կրծքավանդակի թիկնային մակերեսին՝ պատճառելով մարմնական վնասվածք և քերծել Իշխան Պ․-ի ձեռքը:
Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն: Նշվում է, որ դեպքի փաստով հարուցվել է քրեական վարույթ: