Հուլիսի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Բարև» գեղարվեստական երեկոն, որի ընթացքում կհնչեն Պարույր Սևակի, Համո Սահյանի, Հրաչյա Սարուխանի, Հերմինե Ավագյանի ստեղծագործությունները ՝ Արթուր Կարապետյանի և Կարեն Անանյանի երաժշտական նվագակցությամբ։
«Խոսքի և մեղեդու ներդաշնակ համադրությամբ հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանը և դաշնակահար Կարեն
Անանյանը: Երեկոյին մասնակցում է Մավր Մկրտչյանը /բարիտոն/»,- ասվում է միջոցառման նկարագրության մեջ։
Պոեզիայի երեկոն կմեկնարկի ժամը 20:00-ին։ Տոմսերի արժեքը 3000-8000 դրամ է։