Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա վիրավոր, հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ պայթյունը տեղի է ունեցել շենքերից մեկի հինգերորդ հարկում, ինչի հետևանքով 60-65 տարեկան տղամարդը վնասվածքներ է ստացել։
«Պայթյունի հետևանքով վնասվել են թիվ 35 բնակարանի 3 միջանկյալ պատերը և պատշգամբը, ինչպես նաև թիվ 34 և թիվ 36 բնակարանների պատուհանների ապակիները»,- հայտնում է կայքը։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վիրավորի և վնասված բնակարանների սեփականատերերի ինքնությունը, հավելում է կայքը։