36-ամյա Թանգ Շանգջունը հայտնի է որպես «Չինաստանի ամենահամառ մարդ», ով արդեն 16 տարի փորձում է ընդունվել հեղինակավոր Ցինհուա համալսարան, գրում է Oddity Central-ը։
2009 թվականին, երբ նա 20 տարեկան էր, Թանգը հանձնել է իր առաջին ընդունելության քննությունը։ Նա 750 հնարավորից վաստակել է 372 միավոր, ինչը շատ ցածր է Ցինհուա ընդունվելու համար, որի մասին դիմորդը երազում է։
Շանգջունը չէր ցանկանում զիջումների գնալ, ուստի հաջորդ մի քանի տարիները նա ծախսեց քրտնաջան սովորելով և պատրաստվելով ընդունելության քննություններին: 2016 թվականին նա վաստակել է պատկառելի 625 միավոր։ Այս միավորներն ավելի քան բավարար էին նրան իր հայրենի Գուանսի նահանգի մի քանի համալսարաններ ընդունվելու, բայց դեռևս բավարար չէ Ցինհուայի համար: Հետևաբար, տղան շարունակել է շարժվել դեպի նպատակը՝ անտեսելով մնացած բոլոր բուհերը, բայց այդպես էլ չի հասել ցանկալի արդյունքի։
2019 թվականին Թանգը 750 հնարավորից վաստակել է 649 միավոր, ինչը բավական էր Ցինհուա ընդունվելու համար, բայց ոչ այն մասնագիտությունների բաժնում, որոնց նա ձգտում էր՝ ֆիզիկա և քիմիա:
Հետագա տարիներին Թանգ Շանգջունի արդյունքները վատթարացել են։ 2023 թվականին նա, այնուամենայնիվ, շեղվել է իր գլխավոր երազանքից և որոշել ընդունվել Կենտրոնական Չինաստանի համալսարան, բայց հավաքել է 594 միավոր՝ ընդամենը 14 միավորով պակաս։
Այժմ 36-ամյա Շանգջունն սկսել է գիտակցել, որ նույնիսկ եթե ի վերջո ընդունվի իր ցանկալի համալսարանը՝ ավարտելուց հետո լավ աշխատանք գտնելու իր հնարավորություններն ավելի քիչ են, քանի որ պետք է մրցի 20 տարեկանների հետ:
«Նա կարծում է, որ երկրի ամենահեղինակավոր բուհ ընդունվելը մեծ հաջողություն է, որը կօգնի լավ կյանք սկսել, բայց կյանքում հաջողության հասնելու շատ այլ ճանապարհներ կան»,- ասել է 21-րդ դարի կրթության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը։
Վերջին տարիներին Թանգ Շանգջունն աշխատում էր կես դրույքով, եկել է այն եզրակացության, որ ժամանակն է կենտրոնանալ կայուն աշխատանք գտնելու վրա։