ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այսօր՝ հուլիսի 23-ին, կվերադառնա Սպիտակ տուն աշխատանքի՝ կորոնավիրուսային վարակի պատճառով Դելավերի իր նստավայրում ինքնամեկուսացվելուց հետո, հայտնել է BFM-ը։
Ըստ ժամանակացույցի՝ Բայդենը կթողնի իր նստավայրը Ռեհոբոթ Բիչում և կուղևորվի Դովերի օդանավակայան՝ Արևելյան ափի ժամանակով 12:30-ին (Երևանի ժամանակով 20:30-ին): Այնտեղից նա թռչելու է Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուսի բանակային բազա։
Նախագահի ժամանումը Սպիտակ տուն սպասվում է ժամը 14:30-ին (Երևանի ժամանակով 22:30-ին): Կես ժամ անց նախատեսված է նրա մասնակցությունը փակ ճեպազրույցին։