Հայաստանի առանձին շրջաններում հուլիսի 24-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ` 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանի առանձին հատվածներում հուլիսի 24-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիրճանը կհասնի +32-34 աստիճանi, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 25-27 աստիճան։ Գիշերը կդիտվի 21-23 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկy սպասվում է 24-29 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկy սպասվում է 23-26 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 29-31 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 21-24 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 25-28 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկը սպասվում է 28-32 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 23-26 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 29-33 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 33-35 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +33-35 աստիճանի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 23-26 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 32-35 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 33-36 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 26-29 աստիճան տաքություն։
Արցախում հուլիսի 24-ի գիշերը կանխատեսվում է անձրև և ամպրոպ, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 29 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 20 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ մինչև 4 մ/վրկ արագությամբ: