Հուլիսի 22-ին Երևանի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բակում 11-ամյա երեխայի են ծեծի ենթարկել, գրում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ 15:00-ի սահմաններում վիճաբանություն է եղել, որի ժամանակ Երևանի բնակիչ 13-ամյա Պ․ Ա․-ն ծեծի է ենթարկել 11-ամյա Դ․ Դ․-ին։
Կայքի տեղեկություններով՝ 13-ամյա Պ․ Ա․-ն փորձել է խեղդել երեխային, ինչի հետևանքով նա ուշագնաց է եղել ու «պոլիտրավմա» ախտորոշմամբ ծանր վիճակում տեղափոխվել է «Ուիգմոր քլինիք» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։ Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Պ.Ա․-ին հայտնաբերելու ուղղությամբ, հավելել է կայքը։