Հյուսիսային Կորեան կրկին աղբով լի օդապարիկներ է նետել Հարավային Կորեա, հայտնել է Yonhap-ը։
Դրանցից մեկն ընկել է Սեուլում՝ այն համալիրի տարածքում, որտեղ գտնվում է երկրի նախագահի գրասենյակը։ Օդապարիկի անկման արդյունքում ցրված թափոնները հետազոտվել են ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության մասնագետների կողմից։ Նրանց մեջ վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել։
Հյուսիսային Կորեան աղբով և գոմաղբով օդապարիկների տասներորդ արձակումն է իրականացրել հարավային հարևանի ուղղությամբ։ Մայիսի վերջից արդեն արձակվել է ավելի քան երեք հազար օդապարիկ։ Փհենյանը գործողություններ է անցկացնում՝ ի պատասխան հարավկորեացի ակտիվիստների կողմից հակակառավարական թռուցիկների տարածմանը։