Ուկրաինայում տեղակայված Վրաստանի կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կազմակերպմամբ և ֆինանսավորմամբ նախապատրաստվել է «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի սպանությունը, հայտնել է «Պիռվելի առխի»-ն։
«Հասարակության բարձր հետաքրքրությունից ելնելով՝ հանրությանը տեղեկացնում ենք, որ Պետական անվտանգության ծառայությունը հետաքննություն է վարում ահաբեկչության նախապատրաստման և պետական իշխանությունը տապալելու համար դավադրության հոդվածով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշված հանցավոր արարքների նպատակն է անկարգությունների ստեղծման և իշխանության թուլացման ֆոնին բռնի միջոցներով պետական իշխանությունը տապալել։
Քրեական գործով տարվում են ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական գործողություններ, որոնց շրջանակներում կոնկրետ անձինք որպես վկա հարցաքննվում են քննչական մարմնում, ասված է հաղորդագրության մեջ։