Կիրանցի սահմանագոտում աշխատանքներ կատարելիս վնասվածքներ ստացած տրակտորիստը հիվանդանոցում բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, հայտնել է լրագրող Ոսկան Սարգսյանը։
Նրա տվյալներով՝ տրակտորիստը Կիրանցի բնակիչ, 33-ամյա Մխիթար Ջիվանի Ղարդաշյանն է։
Այսօր՝ հուլիսի 24-ին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղի դաշտերում ականի վրա տրակտոր է պայթել։ Պատգամավորը նաև նշել էր, որ տրակտորիստը թեթև վնասվածքներ է ստացել։