Մոսկվան կոնկրետություն չի տեսնում Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների հարցում ստացված «անհասկանալի ազդանշանների» մեջ, «Իզվեստիա»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բանակցությունների համար դեռ կոնկրետ նյութ չկա։ Տարօրինակ ազդանշաններ կան, բայց մենք չգիտենք, թե որքանով են դրանք իրատեսական։ Կիևի ռեժիմի համար արգելք կա մեզ հետ բանակցություններ վարելու հարցով։ Առայժմ հստակություն չկա»,- ասել է Կրեմլի պաշտոնյան։
Նախկինում Պեսկովն ընդգծել էր, որ Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հետ բանակցությունների միջոցով իր նպատակներին հասնելու համար։ Միաժամանակ նա նշել էր, որ կան տարբերակներ, թե ում հետ են վարվելու բանակցությունները։
«Իզվեստիա»-ի իրազեկ աղբյուրները հավելել են, որ Կիևում որոշ շրջանակներ ցանկանում են նստել բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ Ուկրաինայի ուժերը սպառված են։ Նրանց խոսքով՝ Մոսկվան շարունակում է շահագրգռված մնալ իրավիճակի դիվանագիտական ճանապարհով կարգավորմամբ, բայց միայն Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության և ռուսալեզու բնակչության իրավունքների պահպանման պայմաններում: