Ֆրանսիայում երկաթուղային հաղորդակցությունը մասնակի վերականգնվել է մասսայական խափանումից հետո, հայտնել է Ֆրանսիական երկաթուղու ազգային գործակալությունը (SNCF)։
Հաղորդագրությունում ասվում է, որ մասնագետները հրատապ վերանորոգման աշխատանքներ են իրականացրել, ինչը թույլ է տվել մասնակի վերականգնել հաղորդակցությունը։
Ըստ BFM TV հեռուստաընկերության տեղեկատվության՝ հանգստյան օրերին նույնպես խափանումներ են սպասվում, իսկ բնականոն ընթացքը կվերականգնվի ոչ շուտ, քան երկուշաբթի։
Ավելի վաղ SNCF-ը հայտնել էր, որ ենթարկվել է «զանգվածային հարձակման’ արագընթաց գնացքների ցանցը պարալիզացնելու նպատակով»։
Փարիզի Օլիմպիական խաղերի բացման օրը՝ Ֆրանսիայում արձակուրդների ամենաթեժ սեզոնին, «դեպի Ատլանտիկ օվկիանոս, Հյուսիս և արևելք տանող գծերին կից 3 հրդեհ է գրանցվել»։
Փարիզի Օլիմպիական խաղերը անց են կացվում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: