Հնդկաստանի Պաննա քաղաքում Ռաջու Գովդա անունով հանքափորն աշխատելիս հայտնաբերել է 19,22 կարատ կշռով ադամանդ, որը նախատեսվում է վաճառել պետական աճուրդում ութ միլիոն ռուփիով (95 հազար դոլար), հայտնում է Правила жизни-ն։
Ռաջուն նախկինում աշխատել է որպես տրակտորիստ, իսկ նրա ընտանիքը վաստակում էր քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Բայց վերջին տասը տարիների ընթացքում անձրևների սեզոնին նա մեծ հանքեր է վարձել՝ հույս ունենալով, որ կկարողանա ինչ-որ արժեքավոր բան գտնել։
Հանքափորն անմիջապես քարը հանձնել է իշխանություններին, նրանք խոստացել են այն աճուրդի հանել։ Ամբողջ հասույթը՝ առանց պետական հանձնաժողովների և հարկերի, փոխանցվելու է Ռաջուին: