«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկելու դեպքը երկրում տիրող մթնոլորտի հետևանք է անվանել։
«Ատելությունն ու թշնամությունը ամենուր են, դրանք մտել են յուրաքանչյուր քաղաքացու կյանք, և, դժբախտաբար, հասնում են մեր երեխաներին: Ի՞նչ է կատարվում դպրոցներում և մանկապարտեզներում։ Վերջին դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հուլիսի 26-ին, Վեդիում։ Սա ներքին չպարտված թշնամության հետևանք է, որն այս դեպքում դաստիարակը արտահայտել է իրեն վստահված երեխայի նկատմամբ»,- Վայքի բնակիչների հետ հանդիպմանը ասել է շարժման առաջնորդը։
Հուլիսի 26-ին սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծում է երեխային։ Ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել այս տարվա մայիսին Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում և բերման է ենթարկել մանկապարտեզի 45-ամյա աշխատակցուհու։ Այնուհետև Քննչական կոմիտեն դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնել։