ԱՄՆ-ն շարունակելու է ակտիվորեն զբաղվել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցով, հայտարարել է Պետդեպի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ հուլիսի 30-ին կայանալիք հանդիպմանը։
«ԱՄՆ պետքարտուղարը հատուկ ուշադրություն է դարձրել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ հուլիսի 30-ին կայանալիք հանդիպմանը։ ԱՄՆ-ն շարունակելու է ակտիվորեն զբաղվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցով»,- հավելել է Պատելը։
Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳՆ-ն հաստատել էր, որ հուլիսի 30-ին հանդիպելու են Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հունիսի 18-ին քննարկել էր Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու հարցը։
Հունիսի 25-ին Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները երկկողմ և տարածաշրջանային հարցեր էին քննարկել։