Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ, նոր մեկուսացված անձինք չկան: ՀՀ-ից Արցախ մուտք գործած և օրեր առաջ Քաշաթաղի շրջանային հիվանդանոցում մեկուսացված քաղաքացու (առանց ախտանիշների) փորձանմուշի հետազոտությունը կիրականացվի առաջիկա օրերին: