ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել լայնածավալ բարեփոխումներ իրականացնել Գերագույն դատարանում, ինչպես նաև սահմանափակել նախագահների անձեռնմխելիությունը դաշնային հետապնդումից, հայտնել է «Կոմերսանտ»-ը։
Բայդենն ընդգծել է, որ հուլիսի 1-ին Գերագույն դատարանի կայացրած որոշումը, ըստ որի՝ հանրապետական Դոնալդ Թրամփն իրավական հետապնդումից մասնակի անձեռնմխելիություն ունի, իրականում ջնջում է պետության ղեկավարին թույլատրվածի շրջանակը։
«Վերջին տարիներին ծայրահեղական Գերագույն դատարանի որոշումները խաթարել են քաղաքացիական իրավունքների վաղուց հաստատված պաշտպանությունը», – ասել է Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Օսթինի Լինդոն Ջոնսոնի նախագահական գրադարանում: «Այս ազգը հիմնվել է պարզ, բայց խորը սկզբունքի վրա՝ ոչ ոք օրենքից վեր չէ»,- հավելել է նա։
Բայդենը, ըստ The Washington Post-ի (WP)-ի, նախաձեռնում է փոփոխություններ՝ վերականգնելու դատարանի վստահությունն ու պատասխանատվությունը քաղաքացիների հանդեպ։ Ամերիկայի նախագահը կոչ է անում ընդունել սահմանադրական փոփոխություն, որը կոչվում է «Ոչ ոք օրենքից վեր չէ»։ Նա պարզ կդարձնի, որ նախկին նախագահի պաշտոնավարման ժամանակ կատարած հանցագործությունների համար անձեռնմխելիություն չկա։ «Ես կիսում եմ մեր հիմնադիրների համոզմունքը, որ նախագահի իշխանությունը սահմանափակ է, ոչ բացարձակ։ Մենք օրենքների ազգ ենք, ոչ թե թագավորներ կամ բռնապետեր»,- ասել է Բայդենը:
Նախագահը նաև անհրաժեշտ է համարում դատավորների լիազորությունների ժամկետը սահմանափակել 18 տարով։