Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է իրականացնում Արտաշատի համայնքապետարանում, Armenia Today-ին հայտնեցին համայնքապետարանին մոտ կանգնած աղբյուրները:
Կոմիտեից դեռևս չեն հայտնել մանրամասներ, սակայն մեր տեղեկություններով՝ կան ձերբակալվածներ։ Ըստ մեր աղբյուրի՝ գործը կապված է կաշառք տալու հետ։
Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը տեղեկությունները ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց: Նա Armenia Today-ին տեղեկացրել է, որ ավելի ուշ մամուլի հաղորդագրություն կտարածեն։
«Առայժմ մանրամասներ հաղորդել չենք կարող»,- ասաց Օհանջանյանը։