«Ռեալ Սոսյեդադի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանին կվիրահատեն, Sport-express-ին հայտնել է Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը։
«Զախարյանին կվիրահատեն հաջորդ շաբաթ, Բարսելոնայում։ Ցավոք, սա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների կյանքի բաղադրիչներից է։ Ամենակարևորն այն է, որ նրան վիրահատեն, և խնդիրը քրոնիկ չի դառնա»,- ասել է նա։
Հուլիսի 30-ին ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Զախարյանը աջ կոճի ջիլերի վնասվածք է ստացել։
Զախարյանը «Ռեալ Սոսյեդադում» հանդես է գալիս 2023 թվականի օգոստոսից։ Կիսապաշտպանը թիմի կազմում անցկացրել է 40 հանդիպում, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: